Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում

Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում

Հայաստանում մայիսի 17-ից մեկնարկում է սքրինինգային ծրագիր՝ ուղղված զարկերակային գերճնշման դեմ պայքարին: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նշեց, որ առաջիկա ամիսներին Երևանի, Հայաստանի այլ խոշոր քաղաքների հանրային վայրերում կլինեն խմբեր, որոնք ցանկացողների զարկերակային ճնշումը կչափեն, անձի առողջության վերաբերյալ հարցում կիրականացնեն:

«Զարկերակային բարձր ճնշման դեպքում աշխատակիցները կտան առողջ կենսակերպի մասին հուշաթերթիկ, կհորդորեն դիմել բժշկի: «Կանգնեցրեք լուռ մարդասպանին», «Պարզ չափում, որը կյանքեր է փրկում» և այլ կարգախոսներով ցուցանակներով այդ խմբերը կիրազեկեն քաղաքացիներին զարկերակային բարձր ճնշման խնդիրների, դրա հետևանքների հետ կապված»,-ասաց Պարունակ Զելվեյանն՝ ավելացնելով, որ այս գործում ակտիվ ներգրավվելու են նաև պոլիկլինիկաները:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին