Հայաստանի ազգային արխիվը համալրվել է թվայնացման 10 ժամանակակից սարքերով

Հայաստանի ազգային արխիվը համալրվել է թվայնացման 10 ժամանակակից սարքերով

Կառավարության և Արդարադատության նախարարության աջակցությամբ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը վերազինվել է  ժամանակակից  10 թվայնացման «i2S CopiBook OS Professional A2» և «i2S CopiBook OS Advanced A2» սարքերով:

Այս մասին հայտնում են Ազգային արխիվից, ընդգծելով, որ այդ սարքերը հնարավորություն են տալիս թվայնացնել փաստաթղթերը և դյուրացնում են մշակութային արժեքների պահպանումը:

Նշվում է, որ սարքերը Ֆրանսիական «I2S DIGIBOOK» ընկերության արտադրանք են, որոնք Հայաստան են  հասել ընկերության հայաստանյան մատակարարի՝ Ա. Օհանջանյանի միջնորդությամբ:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին