Հայաստանը չի անցնի ամբողջական և խիստ սահմանափակումների. ՀՀ ԱՆ

Հայաստանը չի անցնի ամբողջական և խիստ սահմանափակումների. ՀՀ ԱՆ

Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն:

https://factor.am/347658.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին