Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 9-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի Հանրապետության դեմ` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։