Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը

Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը

Հայաստանը խուսափում է համագործակցությունից և փորձում է խոչընդոտել Զանգեզուրյան միջանցքի իրագործմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության՝ «Յենի Ազերեբայջանի» համագումարում. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Բաքուն կստիպի Երևանին և ի վերջո իրականություն կդարձնի իր ցանկությունը»,- ասել է Ալիևը: Պաշտոնական Երևանը հակադարձել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։

««Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

https://factor.am/345580.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին