Համոզված եմ «Արմենպրես»-ը նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ կշարունակի իր հաստատուն ընթացքը. Սասուն Խաչատրյան

Համոզված եմ «Արմենպրես»-ը նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ կշարունակի իր հաստատուն ընթացքը. Սասուն Խաչատրյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունն ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ է լուսաբանել և հավուր պատշաճի ներկայացրել Հայաստանի Հանրապետության համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունները: Այս մասին ընդգծել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը` ջերմորեն շնորհավորելով «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 103-ամյակի կապակցությամբ:

««Արմենպրես»-ի տեսադաշտում են բոլոր ոլորտները, և բացառություն չէ նաև լուսաբանման առանձնահատուկ մոտեցում պահանջող իրավական դաշտը` իր բազմաշերտ համակարգով: Համոզված եմ, որ պատմության դժվարին տասնամյակներ հաղթահարած այս լրատվամիջոցը կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքներին` նույն պատասխանատվությամբ ու անաչառությամբ ապահովելով հաստատուն ընթացքը հայաստանյան և միջազգային լրատվադաշտում»,- նշել է Խաչատրյանը։

Սասուն Խաչատրյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը անխափան գործունեություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ է մաղթել։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին