Հաճելի է տեսնել, որ «Միլանը» վերադառնում է

Հաճելի է տեսնել, որ «Միլանը» վերադառնում է

«Միլանի» նախկին հարձակվող, Ուկրաինայի հավաքականի մարզիչ Անդրեյ Շևչենկոն կիսվել է այս մրցաշրջանում միլանյան թիմի ելույթների վերաբերյալ իր կարծիքով:

«Մալդինին հիանալի աշխատանք է կատարում, ինչպես բոլորը՝ «Միլանում»: Լավ նախագիծ կա, ակումբը միավորվում է: Չեմ կասկածում, որ արդյունքը լավ կլինի: «Միլանը» պետք է պահպանի իր հավակնությունները: Ինձ չի զարմացրել «Միլանի» խաղը Մանչեսթերում, ոչ էլ այն, ինչ նրանք ցուցադրում են Իտալիայում: Ակումբը լավ շանսեր ունի Եվրոպա լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար: Ապագան կանխատեսելն անհնար է, բայց «Միլանը» խաղում է բարձր գլխով: Հաճելի է տեսնել, որ «Միլանը» վերադառնում է», – Շեվչենկոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport- ը:

«Միլանը» 26 խաղից հետո վաստակել է 56 միավոր և իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը:

https://www.tert.am/am/news/2021/03/14/sport/3552107

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին