Կուսումնասիրվի «Աստրազենեկա» պատվաստանյութի անվտանգության հարցը

Կուսումնասիրվի «Աստրազենեկա» պատվաստանյութի անվտանգության հարցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Խորհրդատվական կոմիտեն մարտի 16-ին կուսումնասիրի կորոնավիրուսի «Աստրազենեկա» պատվաստանյութի անվտանգության հարցը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ հանձնաժողովը վաղը (մարտի 16-ին- խմբ.) կուսումնասիրի առկա տվյալները»,- ասել է Թեդրոսը:

Կորոնավիրուսի դեմ «Ասրազենեկա» պատվաստանյութի օգտագործումից մարտի 15-ին հրաժարվել են Նիդերլանդները, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան:

https://armenpress.am/arm/news/1046109.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին