Կորոնավիրուսով վարակման թվերն աճում են. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման թվերն աճում են. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ ավելացել է վերջին յոթ շաբաթների ընթացքում, և բոլորովին իրատեսական չէ կարծել, որ մինչև տարեվերջ աշխարհը պարտության կմատնի Քովիդ-19-ը: Նման կարծիք են հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

«Անցյալ շաբաթ կորոնավիրուսի վարակի դեպքերը վերջին յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ավելացել են: Թվերն աճել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում: Սա հիասթափեցնող է, սակայն անակնկալ չէ»,- նշել է ԱՀԿ տնօրենը:

Կորոնավիրուսով վարակման թվերն աճում են. աշխարհը չի հաղթահարի վարակը մինչև տարեվերջ. ԱՀԿ – Հանրային հեռուստաընկերություն լուրեր (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին