Կոսաչով․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի ետկանչից հետո Վաշինգտոնը պետք է ներողություն խնդրի
Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով՝ ԱՄՆ-ից ռուսաստանցի դեսպան Անատոլի Անտոնովին խորհրդակցության համար Մոսկվա կանչելը վերջին քայլը չի լինի, եթե դրան չհետևեն պարզաբանումները և ներողությունները Վաշինգտոնի կողմից։ Այդ մասին նա գրել է facebook-յան իր էջում։
Կոսաչովի կարծիքով՝ Ռուսաստանի ուղղությամբ Ջո Բայդենի վարչակազմի ակնկալիքներն «այդ բռի հայտարարությամբ թափոնքի վերածվեցին»։
Նա նշել է, որ նման արտահայտություններն անթույլատրելի են պետության ղեկավարի կողմից, դրանք սրում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։
Միևնույն ժամանակ՝ Կոսաչովը նշել է, որ դեսպանի ետկանչը «օպերատիվ, ադեկվատ և միակ ճիշտ արձագանքն էր այդ իրավիճակում»։
Փոխանցում է gazeta.ru-ն։