Կոնգրեսը կրկին անգամ պետք է ազատագրի ՀՀ քաղաքացուն․ Արամ Մանուկյան

Հայաստանում հակահեղափոխությունը սկսվեց 1998թ-ից հետո, երբ հայ քաղաքական միտքը սկսեց փրկություն փնտրել արտերկրում։ Նման հայտարարություն այսօր ՀԱԿ-ի համագումարում արեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ իր ելույթի ժամանակ։
Նա հարցադրում արեց, թե ո՞ւր է ՀՀ սուվերենությունն ու ՀՀ քաղաքացին․ «ՀԱԿ-ն իշխանություն չի ուզում, ՀԱԿ-ը երախտապարտ է բոլոր նրանց, որոնք տեր են կանում ՀՀ պետկանությանն ու ազատականությանը։ Այս իշխանությունները ձախողվել են, նրանք պետք է հեռանան, նաև պետք է բացառվի ռևանշիստների վերադարձը»։
«Կոնգրեսը կրկին անգամ պետք է ազատագրի ՀՀ քաղաքացուն»,- հայտարարեց Մանուկյանը։
ՀԱԿ-ի համագումարը շարունակվում է։