Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը

Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը

Կյանքի 90-րդ տարում վախճանվել է խորհրդային դաշնակահար, մանկավարժ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ջութակահար Լև Մարկիզը:

«Այսօր 89 տարեկանում մահացել է դաշնամուրի ռուսական դպրոցի երևելի ներկայացուցիչներից մեկը՝ Դմիտրի Բաշկիրովը: Տասնամյակների ընթացքում նա խորը և վառ հետք է թողել, որպես դաշնակահար և փայլուն մանկավարժ»,- նշել է ջութակահարը:

Բաշկիրովը ծնվել է 1931թ., Թբիլիսիում: 1950թ. տեղափոխվել է Մոսկվա և դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում: 1980-ականների վերջին Բաշկիրովը հաստատվել է Մադրիդում և ավելի քան 25 տարի ղեկավարել Մադրիդի Բարձրագույն երաժշտական դպրոցի դաշնամուրի ամբիոնը: 1990թ. Դմիտրի Բաշկիրովն արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման:

Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին