Կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին

Կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի մարզման ընթացքում Ղազարյանը անցկացրել է անհատական մարզում ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի հետ:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

Գևորգ Ղազարյանը, հավանաբար, չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ խաղին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին