Կանանց իրավունքների պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. ՄԻՊ-ի շնորհավորանքը

Կանանց իրավունքների պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. ՄԻՊ-ի շնորհավորանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ինչպես  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ կանայք, Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ: Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշնչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:

Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը: Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. ՄԻՊ-ի շնորհավորանքը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին