Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Կադրային նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես՝

 

  • Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանը փոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

 

  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:

 

  • Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանը փոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին