Խոշտանգումներն Ադրբեջանում սովորական և համակարգված փաստ են

Խոշտանգումներն Ադրբեջանում սովորական և համակարգված փաստ են

Եվրախորհրդարանի պատգամավոր, կիպրոսցի Կոստաս Մավրիդեսը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թ. Արցախյան պատերազմում թույլ տված միջազգային իրավունքի խախտումների մասին: «Լուրեր»-ի հետ զրույցում նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստվում է ավելի շատ ներգրավվել այս բացառապես մարդասիրական հարցում: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի՝ նախևառաջ պետք է ապահովել ձերբակալվածների և գերիների անվտանգությունը, այնուհետև, ամենակարևորը, հաշվի առնել տեսանյութերի և զեկույցների կադրերը: «Խոշտանգումները Ադրբեջանում սովորական և համակարգված բնույթ ունեն: Մենք պնդում ենք, որ վերջին պատերազմում ձերբակալվածները և գերիներն անվտանգ վերադառնան»,- ասել է նա: Մավրիդեսի համար հարցը ոչ միայն տարածաշրջանային, այլև անձնական խնդիր է: «Փոքր տարիքում Կիպրոսում ականատես լինելով թուրքական ագրեսիային՝ 1974 թ. արշավանքի ընթացքում, և մինչ օրս ունենալով այդ արշավանքից անհայտ կորածներ` ես այլընտրանք չունեմ, քան հանձն առնել այս նախաձեռնությունը, որովհետև գիտեմ կենդանի մնացած, բայց իրենց ընտանիքներից հեռու գտնվող անհայտ կորածների ցավը»,- ասել է կիպրոսցի պատգամավորը՝ հաստատելով, որ իրենք չեն լռելու մարդկության դեմ այս ռազմական հանցագործության հարցում:

https://www.1lurer.am/hy/2021/03/10/Khoshtangumnern-Adrbejanum-sovorakan-yev-hamakargvats-past-en-Costas-Mavrides/430318

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին