Խիստ ձնաբքի պայմաններում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ

Խիստ ձնաբքի պայմաններում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://armenpress.am/arm/news/1046756.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին