Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ. Սլավիկ Գալստյան

Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ. Սլավիկ Գալստյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի Սլավիկ Գալստյանը մեծ սպասելիքներ ունի Բուդապեսշտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:

«Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ: Այս մրցաշարին շատ էինք սպասում և լավ նախապատրաստվել ենք: Կորոնավիրուսով պայմանավորված շատ մրցաշարեր չկային, սակայն կարողացել ենք նորմալ պահպանել մեր մարզավիճակը: Թեպետ խնդիրներ կային, այո, բայց մարզումային գործընթացը նորմալ է եղել: Հույս ունենք, որ ոչինչ չի խանգարի մեր նպատակին հասնելու համար»,- ասաց Գալստյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին հետևյալ կազմով կմասնակցի Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին` Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:

Լավ մարզավիճակում ենք գտնվում բոլորս էլ. Սլավիկ Գալստյան | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին