Լավրովը և Չավուշօղլուն մարտի 10-ին կհանդիպեն Դոհայում

Լավրովը և Չավուշօղլուն մարտի 10-ին կհանդիպեն Դոհայում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն վաղը կհանդիպեն Դոհայում: Այս մասին այսօր հայտարարել է ռուսական պատվիրակությունը․ փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա Լավրովի՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում: Քաթարում Լավրովին կընդունի Էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, նաև բանակցություններ կվարի արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:

https://factor.am/346274.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին