Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում

դրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:

Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին