Իրինա Շեյքը Vogue-ի շապիկին է հայտնվել է արտասովոր կերպարով

Իրինա Շեյքը Vogue-ի շապիկին է հայտնվել է արտասովոր կերպարով

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է Vogue ամսագրի ռուսական տարբերակի շապիկին։ Օրերս 35-ամյա Շեյքն ամսագրի համար արված ֆոտոշարքից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայանում է արտասովոր և գրավիչ կերպարով։ Մասնավորապես՝ սուպերմոդերը կանաչ վարդսերով, նույներանգ դիմահարդարմամբ և հանդերձներով է։

Լուսանկարներից մեկում 35-ամյա Շեյքը կրում է թվիդե կանաչ կոստյում և կիսաշրջազգեստ, ինչպես նաև իտալական Bottega Veneta նորձևության տան կոշիկներ։

Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Արսենի Ջաբիևն է, որը նախկինում համագործակցել է Vogue-ի, SNC-ի, Elle-ի, Harpers Bazaar-ի և Variety-ի հետ:

https://www.tert.am/am/news/2021/02/27/Irina-Shayk/3537766

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին