Իրենա Մուրադյանը՝ Կալիֆորնիայի համալսարանական լիգայի լավագույն թենիսիստ
Թենիսի կանանց հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն Իրենա Մուրադյանի ելույթը ԱՄՆ համալսարանական լիգայում ավարտվեց հերթական փայլուն հաղթանակով մենախաղում և զուգախաղում «University of the Pacific» Կալիֆորնիայի համալսարանի դեմ։ Մենախաղում Իրենան հաղթեց 6/3, 6/3, իսկ զուգախաղում՝ 6-1 հաշվով:
«Սպարտաի» կանանց թիմը հաղթեց ընդհանուր 5-2 հաշվով։
Վերջին տարիների պատմության ընթացքում «Սպարտաի» կանանց թենիսի ոչ մի թիմ չի սկսել մրցաշրջանը 6-0 հաշվով։
«Ուրախ եմ մեր երկու վերջին կուրսեցիների համար, ովքեր միասին զուգախաղեր խաղացին և թայբրեյքում հաղթանակ տարան, ինչի շնորհիվ հաղթեցին 2-րդ զուգախաղը: Ռաքել Վիյան Պերեյրան խաղաց երկու շատ խելացի թայ-բրեյք սեթ: Իրենա Մուրադյանը և Ռոզալինա Յուսևան նույնպես գրանցեցին մի քանի շատ վստահ հաղթանակներ մենախաղերում: Նրանք շատ կենտրոնացած էին, քանի որ երկուսն էլ հաղթում էին հաջորդական սեթերում» -ասել է «Սպարտաի» գլխավոր մարզիչ Չադ Սկորուպկան:
Ի դեպ, Իրենա Մուրադյանը ճանաչվել է Կալիֆորնիայի համալսարանական լիգայի՝ փետրվարի լավագույն թենիսիստ:
https://www.tert.am/am/news/2021/03/14/tenis/3551980