Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 նոր դեպք, երկրում վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 144 հազար 682-ի։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, հիվանդներից 28-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 560 հազար 998 հիվանդներից 7 մլն 336 հազար 71-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 83 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին