Իրանի էներգետիկայի նախարարը նշել է Թեհրանում ԵԱՏՄ ցուցահանդեսի անցկացման կարևորությունը
Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիան հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության «Եվրասիա» ցուցահանդեսը, որն անցկացվելու է Թեհրանում, մեծ աջակցություն կստանա ԵԱՏՄ անդամ և Իրանի հարևան երկրների գործարարների կողմից:
Այս մասին նախարարն ասել է «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ինչպես հայտնի է, ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 18-21-ը, Թեհրանում: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև հարևան երկրների ներկայացուցիչները: Մենք հետաքրքրված ենք, որպեսզի բացի ԵԱՏՄ անդամ երկրներից, այլ հարևան երկրները նույնպես օգտվեն այս հնարավորությունից ու մասնակցեն ցուցահանդեսին»,- նշել է նախարարը: