Իրանի արտարժույթի կարիքները բավարարվում են

Իրանի արտարժույթի կարիքները բավարարվում են

Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկրի արտարժույթի կարիքները շարունակելու են բավարարվել՝ անկախ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և Իրանի ռեսուրսների արգելափակումից: Նա, պատասխանելով Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների ազատումը կանխելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, գրել է. «Կենտրոնական բանկն ունի ծրագիր՝ երկրի արտարժութային կարիքները բավարարելու համար»: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչը հավելել է. «Կենտրոնական բանկը շարունակում է բավարարել երկրի արտարժույթի կարիքները՝ անկախ Հարավային Կորեայում և այլ երկրներում Իրանի ռեսուրսների արգելափակումից»: Նա նշել է, որ ընթանում է հիմնական ապրանքների, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը:

https://www.1lurer.am/hy/2021/03/12/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D5%9D-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD-%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81/432070

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին