Իրանից գազի արտահանումն աճել է 100 տոկոսով

Իրանից գազի արտահանումն աճել է 100 տոկոսով

Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Հասան Մոնթազեր Թորբաթին հայտարարել է, որ Իրանից գազի արտահանումը 100 տոկոս աճ է արձանագրել: ԻՌՆԱ գործակալության հետ հարցազրույցում պաշտոնյան ասել է. «2013 թ. 9 մլրդ խորանարդ մետրից ընթացիկ տարում հասել է 18 մլրդ խորանարդ մետրի»:  Նշելով, որ որպես հիմնական պայմանագրեր ընթացքի մեջ են իրանական գազի Թուրքիա և Իրաք արտահանման պայմանագրերը, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Արտահանումը դեպի Ադրբեջան և Հայաստան նույնպես շարունակվում է»: Թորբաթին նշել է, որ տարբեր ճանապարհներ կան դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման համար: Նա ասել է. «Թուրքիայից բացի, խոսվում է նաև Իրաքից ու Սիրիայից անցնող իսլամական գազամուղի մասին, անգամ Ադրբեջանից է հնարավոր, սակայն Իրանի գազը Եվրոպա արտահանելու ամենահավանական ճանապարհը Թուրքիայից է, և այդ ճանապարհն առաջնահերթ է»: Թորբաթին նշել է, որ Իրանից գազի ներկրումը շահավետ է Եվրոպայի համար: Անդրադառնալով փաստին, որ Իրանը գազի պաշարներով երկրորդ խոշոր երկիրն է աշխարհում, Թորբաթին ասել է. «Եվրոպան կարող է Իրանը դիտել որպես գազ ապահովող վստահելի և կայուն երկրի»:

https://www.1lurer.am/hy/2021/03/02/Antsat-yot-tarum-Iranits-gazi-artahanumn-achel-e-100-tokosov/425397

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին