Իտալիայի իշխանությունները Զատկի կապակացությամբ խիստ կարանտին են սահմանել
Զատկի տոնակատարության ընթացքում համաճարակաբանական ընդհանուր իրավիճակի վատթարացման հետ կապված,ապրիլի 3-ից 5-ը, Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին կմտցվի, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:
Այսպիսով, մարտի 15-ից, ցանկացած շրջան, որտեղ կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 250-ը 100 հազար բնակչի համար, կհամարվի «կարմիր գոտի»: Վարչապետ Մարիո Դրագին կարգադրեց փակել բոլոր ուսումնական հաստատությունները, ներառյալ տարրական դպրոցներն ու մանկապարտեզները:
Նոր կանոնների համաձայն, երկուշաբթի օրվանից Իտալիայի 20 շրջաններից 11-ը մտնելու են «կարմիր գոտի», ներառյալ մայրաքաղաքային Լացիոյի շրջանը, ինչպես նաև հյուսիսային Լոմբարդիան, Վենետոն և Պիեմոնտը
Մնացած շրջանները կմնան «նարնջագույն գոտում»: Միայն Սարդինիան կարողացել է պահպանել «սպիտակ գոտու» կարգավիճակը, որտեղ հանվել են բոլոր սահմանափակումները:
Իտալիայի իշխանությունները Զատկի կապակացությամբ խիստ կարանտին են սահմանել | 1in.am