Իտալական մամուլում լույս են տեսել ԼՂ վերաբերյալ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ

Իտալական մամուլում լույս են տեսել ԼՂ վերաբերյալ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ են լույս տեսել իտալական մամուլում՝ ի պատասխան Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական էլչին Ամիրբայովի՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի վաղ արված մեկնաբանությունների։  Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից:
«Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության, Արցախի քրիստոնեական ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանության դատապարտելի փաստերը։ ՀՀ դեսպանն ընթերցողի համար հարցադրումներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի սադրիչ հայտարարությունների ու քայլերի մասին, որոնք էլ ավելի են վտանգում տարածաշրջանի փխրուն կայունությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին