Իսրայելն ԱՄՆ-ին ներառել Է այցելության համար արգելվող երկրների ցուցակում

Իսրայելն ԱՄՆ-ին ներառել Է այցելության համար արգելվող երկրների ցուցակում

Իսրայելի կառավարությունը հավանություն Է տվել ԱՄՆ-ին, Իտալիային, Բելգիային, Գերմանիային, Հունգարիային, Մարոկոյին, Պուրտուգալիային, Կանադային, Շվեյցարիային եւ Թուրքիային COVID-19-ի «կարմիրների» ցուցակի մեջ ընդգրկելուն. երկրի քաղաքացիներին արգելվել Է այդ երկրներ այցելելը, բացառությամբ հատուկ դեպքերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է վարչապետի դիվանատունը: Նախօրյակին այս առաջարկությամբ հանդես Է եկել երկրի առողջապահության նախարարության հանձնաժողովը: «Նախարարների կաբինետը հավանություն Է տվել կարմիր երկրների ցուցակի ընդլայնմանը՝ առողջապահության նախարարության դասակարգման հանձնաժողովի հանձնարարականին համապատասխան, որը տրվել Է դեկտեմբերի 19-ի երեկոյան: ԱՄՆ-ը Իտալիան, Բելգիան, Գերմանիան, Հունգարիան, Մարոկոն, Պուրտուգալիան, Կանադան, Շվեյցարիան եւ Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերի 21-ի կեսգիշերին (լույս դեկտեմբերի 21-ի գիշերը) կորոշվեն որպես կարմիր երկրներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ դրան պետք Է նաեւ հավանություն տա Կնեսետի օրենդրության հարցերի հանձնաժողովը: Լույս դեկտեմբերի 20-ի գիշերը Իսրայելը COVID-19-ի կարմիրների ցուցակում ներառել Է Իռլանդիային, Իսպանիային, Նորվեգիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Շվեդիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին: Իսրայելցիների կողմից այցելության համար արգելված երկրների ցուցակում նաեւ տեղ են գտել 50 աֆրիկյան երկրներ, Մեծ Բրիտանիան ու Դանիան: Ավելի վաղ Իսրայելն օտարերկրացիների համար սահմանները մինչեւ դեկտեմբերի 29-ը փակել Էր կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին