Իսպանիան կարող է մայիսից օգտագործել «պատվաստման անձնագրեր»
Իսպանիան կարող է մայիսից «պատվաստման անձնագրեր» օգտագործել:
Ինչպես փոխանցում է Antena 3 հեռուստաալիքը,այդ մասին հայտարարել է Իսպանիայի տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն: «Մենք կարող ենք սկսել թվային անձնագրերի ներդրումը, երբ սկսվի միջազգային տուրիստական տոնավաճառը՝ FITUR-ը (մայիսի 19-ին)»,-ասել է նա: Բախվելով պանդեմիայի, որը Եվրոպայում 900 000 մարդու կյանք է խլել եւ մայրցամաքը խորը ռեցեսիայի մեջ ընկղմել, ԵՄ առաջնորդները համաձայնել են աշխատել «պատվաստման սերտիֆիկացման» ուղղությամբ:
https://armenpress.am/arm/news/1045702.html