Իսպանիայում սկսում են փորձարկել 4-օրյա աշխատանքային շաբաթվա նախագիծը

Իսպանիայում սկսում են փորձարկել 4-օրյա աշխատանքային շաբաթվա նախագիծը

Իսպանիան կարող է դառնալ առաջին երկրներից մեկն աշխարհում, որտեղ կփորձարկվի 4-օրյա աշխատանքային շաբաթը, քանի որ կառավարությունը համաձայնել է մեկնարկ տալ փորձնական նախագծին այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են տվյալ գաղափարով:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, այս տարի ավելի վաղ իսպանական կուսակցություններից մեկը հայտնել էր, որ կառավարությունն ընդունել է 4-օրյա աշխատանքային շաբաթը փորձարկելու նախագիծը: Այս հարցով հաջորդ հանդիպումը կառավարությունում նախատեսվում է անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

«4-օրյա աշխատանքային շաբաթով (32 ժամ) մենք թևակոխում ենք մեր ժամանակների ամենաարդիական քննարկման փուլ»,- ասել է Más País կուսակցության անդամ Ինյիգո Էրեխոնը:

Ինչպես աղբյուրը նկատում է, այս գաղափարը վերջին ժամանակներում մեծ տարածում է գտնում տարբեր երկրներում՝ Նոր Զելանդիայից մինչև Գերմանիա: Գաղափարի կողմնակիցների կողմից այն նկարագրվում է որպես աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու, հոգեկան առողջությունը բարելավելու, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջոց: Այս առումով նորարար նախագիծն առավել արդիական է դառնում հավամարակի պայմաններում, երբ մարդիկ ստիպված են հարմարվել կյանք-աշխատանք հավասարակշռության նոր իրողությանը:

https://www.tert.am/am/news/2021/03/15/spain/3553016

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին