Իսպանական գրադարանը չորս տարի թաքցրել է Գալիլեո Գալիլեյի տրակտատի գողությունը

Իսպանական գրադարանը չորս տարի թաքցրել է Գալիլեո Գալիլեյի տրակտատի գողությունը

Իսպանիայի ազգային գրադարանը չորս տարի թաքցրել է, որ գողացել են իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյի (1564-1642) տրակտատը: Այս մասին գրում է El Pais թերթը:

Խոսքը Sidereus nuncius տրակտատի մասին է, որը հրապարակվել է 1610 թվականին: Դրա արժեքը գնահատվում է €800 հազար:

Պարբերականը պնդում է, որ փաստաթուղթը գողացել են 2014 թվականին, ինչի պատճառով գրադարանը տրակտատը փոխարինել է պատճենով: Այնուամենայնիվ, 2018-ի մարտից սեպտեմբեր անցկացված ցուցահանդեսում փաստաթուղթը ներկայացվել է որպես բնօրինակ:

Գրադարանը բացատրել է, որ գողության մասին երկար ժամանակ չի հաղորդվել, որպեսզի տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություններ պարզեն: Միաժամանակ, հաստատության տնօրեն Անա Սանթոսը հավաստիացնում է, որ գողության մասին իմացել է միայն 2018 թվականին, երբ նամակ է ստացել վերականգնողից, ով զբաղվում էր տրակտատով:

Գողության մեջ կասկածվում է Ուրուգվայի քաղաքացի: Նա փաստաթղթով հետաքրքրվել է 2004-ին, իսկ 2007-ին խառնված է եղել գրադարանից երկու քարտի գողության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը Իսպանիային էր վերադարձրել Կոլումբոսի նամակի գողացված պատճենը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին