ԻՊ ահաբեկիչները հարձակվել են սիրիացի նավթագործներ փոխադրող ավտոբուսի վրա, կան զոհեր

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

ԻՊ ահաբեկիչները հարձակվել են սիրիացի նավթագործներ փոխադրող ավտոբուսի վրա, կան զոհեր

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների հրոսակախումբն այսօր հարձակում Է գործել է Դեյր էզ Զորի նահանգի Թայիմ հանքավայրից նավթագործներ տեղափոխող երեք ավտոբուսների վրա։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Զինված գրոհի հետևանքով զոհվել է 10 մասնագետ, ևս երկուսը վիրավորվել են: Նրանք բոլորը եղել են նավթային օբյեկտում աշխատող հերթափոխային բրիգադի անդամներ», – Al Ekhbariya հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի Նավթի և հանքային պաշարների նախարար Բասամ Թումեն։

Ինչպես պարզաբանել է նախարարը, ահաբեկիչները   ավտոբուսների վրա են հարձակվել վաղ առավոտյան, զինյալներն օգտվել են Սիրիական անապատում եղանակային պայմանների պատճառով առաջացած վատ տեսանելիությունից և հարձակվել ավտոբուսի վրա, երբ մառախուղը դեռ չէր ցրվել։

Միջադեպի շրջան են ժամանել սիրիական բանակի ստորաբաժանումներ։ Թումեն ընդգծել է, որ ահաբեկիչների հարձակումն իրականացվել է այն պահին, երբ սիրիացիները նավթամթերքի խիստ կարիք ունեն։

«Սիրիացի ժողովուրդը տառապում է նավթային ճգնաժամից: Եվ ահաբեկիչները հարձակվել են նրանց վրա, ովքեր այժմ ապահովում են բնակչության նվազագույն կարիքներըե, – ասել է նա:

Ալ-Թայիմ հանքավայրը գտնվում է Սիրիայի արևելքում՝ Դեյր էզ Զորի նահանգային կենտրոնից 25 կմ հեռավորության վրա։ Վերջին անգամ ահաբեկիչների հարձակումն այդ շրջանում ձեռնարկվել Էր 2020 թվականի մայիսին։ Այն ժամանակ ահաբեկիչների հրոսակախումբը փորձել էր գրավել նավթային օբյեկտը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին