Ինչ է կատարվում Հայաստանում, որտեղ են սահմաններն ու մասշտաբը․ Պուտինի ճանապարհի վերջը
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրողությունները առավելագույնս ամբողջական պատկերացնելու համար, թերևս, անհրաժեշտ է դիտարկել դրանք ռեգիոնալ և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Հայաստանյան իրողությունները, որ անշուշտ թելադրված են հետպատերազմական իրողություններով ու հոգեբանությամբ, այդուհանդերձ, աշխարհաքաղաքականության անքակտելի մաս են, առնվազն այնքանով, որքանով դրա մաս են Հայաստանն ընդհանրապես, Արցախի հարցը և Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմը մասնավորապես:
Ըստ այդմ, հնարավոր չէ այստեղ անել ճշգրիտ ախտորոշումներ ու փնտրել լուծումներ, եթե չի դիտարկվում խնդրի ամբողջական շրջանակը: Այդ շրջանակը աշխարհաքաղաքական վերափոխումն է, նոր աշխարհակարգի ձևավորման ցավագին գործընթացը, որում մենք կարծես թե դառնում ենք ԱՄՆ-Ռուսաստան, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր ալիքի վկա: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, ինչն իր հերթին առաջ է բերելու Ռուսաստանի պաշտպանական բնազդ: Ռուսաստանի պաշտպանական բնազդը սրում է Հայաստանի հանդեպ վերադասության նկրտումները՝ մեղմ ասած վերադասության: Առավել ևս, որ Ռուսաստանը խորքային առումով հիանալի պատկերացնում է վերջին չորս տարվա ընթացքում Արցախի դեմ փաստացի երկու պատերազմների՝ Քառօրյա և 44-օրյա պատերազմների հարցում հայ ժողովրդի առաջ ունեցած և տապալած պատասխանատվությունը, պատկերացնում, որ չնայած քաղաքական դասի շնորհակալական շքերթին, ժողովրդական մակարդակում խորապես գիտակցվում է դաշնակցային պարտավորությունների տապալման հանգամանքը: Մոսկվան այդ համատեքստում պետք է փորձի ինտենսիվ «արդարացում» փնտրել Հայաստանի իշխանությանը «վերագրվող» մեղքերում, զուգահեռ այդ իշխանության հանդեպ ուժգնացնելով ճնշումը, հատկապես, երբ պաշտոնական Երևանը փորձում է դիմադրել այդ «մեղսագրումներին» և հնչեցնել Ռուսաստանի պատասխանատվություն ենթադրող հանգամանքներ: Պարզորոշ վկայությունը «Իսկանդերի» շուրջ հասունացած պատմությունն էր ու դրան հետևած զարգացումները: Այդ ամենին զուգահեռ, առանցքային հանգամանք է և այն, որ Ռուսաստանում խորքային, սակայն ավելի ու ավելի շոշափելի տեմպով սրվում է այնտեղ եղած իշխանության, մասնավորապես նախագահ Պուտինի լեգիտիմության հարցը: Իսկ Ռուսաստանում նախագահը կարող է լինել ավտոկրատ, սակայն չի կարող լինել ոչ լեգիտիմ: Այդպես է այդ երկրի և հանրության հոգեբանությունը, պատմա-քաղաքական բովանդակությունն ու հետագիծը:
Մանրամասն տես՝