Ինչպե՞ս է Էկոնոմիկայի նախարարը հասկանում, որ 1-2 տարի առաջ իրական եկամուտներն ավելի ցածր էին, երբ իրականությունը հակառակն է․ Հրանտ Միքայելյան

«Եթե ցանկանում ենք կենսամակարդակի փոփոխությունը հասկանալ, պետք է համեմատենք գնաճը ու եկամուտների աճը, որով կստանանք իրական եկամուտների դինամիկան, որն այս պահին Հայաստանի դեպքում բացասական է․ իրական եկամուտները նվազել են։ Ինչպե՞ս է Էկոնոմիկայի նախարարը հասկանում, որ 1-2 տարի առաջ իրական եկամուտներն ավելի ցածր էին, քան հիմա, դժվար է հասկանալ, որովհետև իրականությունը հակառակն է»,- Yerevanlur-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով գնաճը զսպելու մեխանիզմներին՝ տնտեսագետը նշեց, որ այս պահին բարձրացվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և դրանով նվազեցվում է տնտեսական աճն ու գնաճը, նաև դրամի փոխարժեքն է դոլարի նկատմամբ բարձր պահվում։ Կիրառվող երկու մեխանիզմները կնվազեցնեն գնաճը, բայց բացասական կողմ է ունենալու, որը տնտեսական աճի զսպումն է։ Գնաճը թեև զսպվում է, սակայն չի նշանակում, որ դադարել է, պարզապես այս գործիքները չկիրառելու դեպքում այն ավելի բարձր կլիներ։ Բացասական կողմն էլ այն է, որ գնաճի զսպումը տեղի է ունենում արտահանման, եկամուտների, տնտեսական աճի հաշվին»։
«Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, կարող ենք ենթադրել, որ այս տարի տնտեսական աճը կազմելու է 3-4%։ Հնարավոր է, որ 4%-ը չնչին գերազանցի, որովհետև նախորդ տարվա ավարտը բարդ էր տնտեսության համար»,-նշեց Միքայելյանը։
Մարիամ Ասատրյան