Ինդոնեզիայում ավտոբուսն ընկել է անդունդը. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Ինդոնեզիայում ավտոբուսն ընկել է անդունդը. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Ինդոնեզիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 26 մարդ, տասնյակ ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Ավագ դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը: Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Դեպքի պահին ավտոբուսում եղել է 62 մարդ:

Ինդոնեզիայում ավտոբուսն ընկել է անդունդը. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին