Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու Վրաստանի «Ընտրական օրենսգրքում»
Վրաստանի խորհրդարանում այս շաբաթվա ընթացքում կսկսվեն քննարկումներ ընտրական բարեփոխումների թեմայով, գրում է aliq.ge-ն: «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրինագծի հեղինակները խորհրդարանում աշխատող բոլոր կուսակցությունների՝ «Վրացական երազանքի», «Քաղաքացիների» և «Եվրոպացի սոցիալիստների» 10 պատգամավորներ են: «Ընտրական օրենսգրքում» նախատեսված փոփոխությունների փաթեթը ենթադրում է հետևյալ փոփոխությունները. 1.Սակրեբուլոյում (ավագանի) համամասնական կարգով ընտրված անդամների քանակն ավելանում է: Մասնավորապես, ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումիում ամեն 1 մեծամասնական անդամին հասնելու է 4 համամասնական կարգով ընտրված պատգամավոր, իսկ մնացած մունիցիպալիտետներում ամեն մեկ մեծամասնական անդամին՝ 2 համամասնական կարգով ընտրված պատգամավոր:
2. Ընտրական վարչության կենտրոնական և ընտրատարածքային մակարդակները կձևավորվի 8 մասնագիտական և 9 կուսակցական անդամով, սկզբունքով՝ մեկ կուսակցություն մեկ անդամ: ԿԸՀ-ի և ընտրատարածքային հանձնաժողովներում կուսակցությունը կնշանակի անդամ եթե խորհրդարանում ունի գոնե մեկ ներկայացուցիչ:
3.Ներմուծվում է ընտրողների էլեկտրոնային գրանցման և ընտրական քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկման համակարգ:
4.Արգելվում է ընտրատեղամասի փաստաթղթերի կնքումից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ուղղումների արձանագրության կազմումը և տարածքային հանձնաժողովների կողմից ուղղումների արձանագրության կազմումը փաստաթղթերը բացելու և քվեաթերթերը առանց վերահաշվարկի:
5.Չնայաց բողոքարկմանը, 73 ընտրատարածքներից պատահականության սկզբունքով կընտրվի 5-ական տեղամաս, որոնց ձայները կվերահաշվարկվեն: Ընդհանուր հաշվով ընտրություններին կվերահաշվարկվի 365 տեղամաս, ինչը կազմում է ընդհանուրի 10 տոկոսը:
6.Բողոքների ներկայացման և քննարկման ժամկետներն ավելանում են:Հնարավոր կլինի դատական հայց ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
7.Հնարավոր կլինի ԿԸՀ-ի կողմից խախտման արձանագրությունը կազմելուց հրաժարվելու դեմ բողոքել դատարանում:
8..Ընտրական տեղամասերից 100 մետր շառավղով արգելվում է մարդկանց հավաքը և ընտրողներին գրանցելը: Ընդլայնվում է հանրային ծառայողների շրջանակը, որոնց նախընտրական քարոզարշավին մասնակցելը կարգելվի: 9.Արգելվում է նախընտրական քարոզարշավի համար հանրային ծառայողներին հավաքել ըստ ծառայողական պատկանելության:
Հիշեցնենք, որ 2021 թվականի աշնանը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման ընտրություններ: