Ի՞նչ է հաջորդել Սոչիին և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ. քննարկում

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, շաբաթ օրը, ժ 12:00-ին, Երևան քաղաքի «Մեսսիեր 53 Երևան Հոթել» հյուրանոցում (հասցե` 15/4 Վարդանանց փողոց, Երևան 0010) “Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպվում է հերթական կլոր–սեղան քննարկումը` “Ի՞նչ է հաջորդել Սոչիին և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ” թեմայով:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են փորձագետներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Միջոցառումը կվարի քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը;
Քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերով։