Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում

Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահի ընտրություններն ավարտվել են 58-ամյա իսպանացի փաստաբան,կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտայի հաղթանակով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ Լապորտան ստացել է ձայների մեծամասնությունը: Նախագահի ընտրություններին մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը նախատեսված էր հունվարի 24-ին, սակայն Կատալոնիայի իշխանությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում էր կայացրել այն հետաձգելու մասին:

Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին