Թրամփ կրտսերը 2022 թվականի ընտրություններից առաջ կմասնակցի հանրապետականների արշավին

Թրամփ կրտսերը 2022 թվականի ընտրություններից առաջ կմասնակցի հանրապետականների արշավին

ԱՄՆ-ի նախկին նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտեսերը մտադիր Է կարևոր դեր խաղալ երկրում 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների արշավում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալքի աղբյուրների խոսքով՝ կարելի Է ակնկալել, որ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի որդին «չափազանց ակտիվ կլինի» ընտրություններից առաջ:

Նա արդեն հաջորդ շաբաթ կմասնակցի միջոցառման՝ հանրապետականների քարոզչության անցկացման համար նվիրատվությունների հանգանակության նպատակով: Հեռուստաալիքի գնահատումների համաձայն՝ Թրամփ կրտեսրի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում աճում Է: Նրա հայր Դոնալդ Թրամփը, հեռուստաալքի աղբյուրների տվյալներով՝ վերջին ժամանակներս հանդիպել Է կուսակցության մի շարք ազդեցիկ անդամների հետ: Ինչպես նշված Է նյութում, ԱՄՆ-ի նախկին նախագահի դուստր Իվանկա Թրամփը ներկայումս «ոչ մի կարգի հետաքրքրություն հանդես չի բերում քաղաքականության նկատմամբ»:

Ալիքի գնահատումներով՝ նա ավելի քիչ ժողովրդականություն Է վայելում Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում, քան Թրամփ կրտեսրը: Դոնալդ Թրամփ կրտսերը Trump Organization ընկերության փոխնախագահն Է: Այն պատկանում Է նրա հորը: Միացյալ Նահանգների նախկին ղեկավարն, ինչպես սպասվում Է, փետրվարի 28-ին հանդես կգա Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողվում: Axios պորտալի աղբյուրների խոսքով՝ նախկին նախագահի ելույթը կդառնա «ուժի» եւ Հանրապետական կուսակցությունում նրա կենտրոնական դերի «ցուցադրություն»:

https://www.tert.am/am/news/2021/02/26/Trump-son/3536714

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին