Թրամփի որդին Բայդենին ծաղրել է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Դոնալդ Թրամփ կրտսերը, ծաղրել է պետության ղեկավար Ջո Բայդենին` նախագահական ինքնաթիռը բարձրանալիս երեք անգամ սայթաքելու և վայր ընկնելու պատճառով: Այդ մասին Թրամփ կրտսերը գրել է իր թվիթերյան էջում:
Նա կասկած է հայտնել, որ Բայդենը ուժեղ քամու պատճառով է 3 անգամ սայթաքել և ընկել:
Թրամփ կրտսերը տեղադրել է եղանակի կանխատեսման էկրանակադրը, որը ցույց է տալիս, որ քամու արագությունն այդ օրը 6,2 մետր վայրկյան էր:
«Բայդեն. «Այո, քամին էր: Դա քամին էր: Նախագահը հիանալի վիճակում է»,-գրել է նա՝ կասկած հայտնելով Սպիտակ տան մեկնաբանության վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 3 անգամ սայթաքել է ինքնաթիռ բարձրանալիս, սոցցանցերում հայտնվել է տեսանյութը: Տեսանյութում երևում է, որ Բայդենը 3 անգամ սայթաքում է, իսկ վերջին դեպքում` հավանաբար ընկնում է: Դրանից հետո նա վեր է կենում և առանց օգնության մտնում է ինքնաթիռ:
https://www.tert.am/am/news/2021/03/20/trump-biden/3558246