Թուրք վերլուծաբան. «Կարսի բնակիչներն Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը»

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Թուրք վերլուծաբան. «Կարսի բնակիչներն Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը»

Ermenihaber.

Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթի վերլուծաբան Յավուզ Դոնաթը Կարս կատարած այցից հետո հրապարակել է մի հոդվածում, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ տեղացիների տրամադրություններին:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Կարսի բնակիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը։

Շրջելով Կարսում Յավուզ Դոնաթը իրեն պատահած արհեստավորներին, առևտրականներին, մասնագիտական միությունների ղեկավարներին, քաղհասարակության առաջնորդներին ու տուրիզմով զբաղվողներին հարցրել է՝ թե նրանք ինչ ասելիք ունն երկրի իշխանություններին: Ըստ հոդվածի հեղինակի՝ բոլորի ասելիքը, բոլորի խնդրանքը նույնն է եղել։

«Մեր հարգարժան նախագահից մի կարևոր խնդրանք ունենք. բացել արևելյան սահմանադուռը, բացել Հայաստանի հետ սահմանը»,- Կարսի բնակիչների անունից գրում է թուրք վերլուծաբանը։

Մարդիկ կարծում և հավատում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի ցամաքային երթևեկության համար, ապա ներքին միգրացիայում հակառակ հոսքը տեղի կունենա, քաղաքացիները կսկսեն Ստամբուլից տեղափոխվել Կարս։

«Կարսեցիներն ասացին, որ Հայաստանն իր բոլոր անհրաժեշտությունները կհօգա Կարսից՝ սնունդ, շինանյութ, գյուղատնտեսական գործիքներ, հագուստ, այն ամենւ, ինչ կարող է անցնել մտքներովդ»,- փոխանցում է հոդվածագիրը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին