Թուրք-ղազախական ռազմական համագործակցություն․ Ղազախստանը կփորձարկի թուրքական զինատեսակներ

Թուրք-ղազախական ռազմական համագործակցություն․ Ղազախստանը կփորձարկի թուրքական զինատեսակներ

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փորձարկելու է Թուրքիայից ներկրված զրահափոխադրիչները և հեռակառավարվող սպառազինության համակարգերը։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով Ղազախստանի ՊՆ-ին։ Ղազախստանի կողմից փորձարկված զրահափոխադրիչները հայտնի են Arma 8 x 8 անվամբ և մշակվել են թուրքական Otokar ընկերության կողմից։ Զրահամեքենան փորձարկվել է նաև Nefer հեռակառավարվող պտուտահաստոցով, որը որպես համալրում տրամադրվել է ղազախական կողմին՝ հաշվի առնելով երկրում ձմեռային պայմանները։ Համաձայն թուրքական գործակալության՝ Otokar ընկերությունը Ղազախստանին զրահափոխադրիչներն հատկացրել է անվճար՝ փորձարկումների համար։ Ըստ լրատվական գործակալության՝ Ղազախստանի կողմից թուրքական սպառազինության նկատմամբ հետաքրքրության աճ է նկատում։   Նշվում է, որ փետրվարի 5-ին, թուրք և ղազախ պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ընթացքում մի շարք պայմանագրեր են կնքվել՝ այդ թվում պաշտպանական ոլորտին առնչվող:   Որոշ վերլուծաբաններ թուրք-ղազախական համագործակցությունը համարում են Կենտրոնական Ասիայում պատմականորեն գերիշխող տերություն համարվող Ռուսաստանի ազդեցությունը մեղմելու միջոց։   Հիշեցնենք, որ Ղազախստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի,Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ միասին։  

https://factor.am/343539.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին