Թուրք դերասանուհին խոսել է Քիմ Քարդաշյանի մասին
Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր աշխարհայացքը կրում է ամերիկյան ռեալիթի շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանի ազդեցությունը: Այդ մասին հայտնել է ermenihaber-ը:
Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի հանդեպ իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել է հետևել Քարդաշյանի ընտանիքին: Քայան տպավորված է Քիմի ինքնատիրապետումից ու կազմակերպվածությունից՝ հայտնելով Քիմի մոր՝ Քրիս Ջեների խոսքերը. «Քիմը մեզնից ամենախելացին է: Twitter-ում նրան քարկոծում են, սակայն իր համար միևնույն է: Մենք կատաղում ենք, ինքը մեզ հանգստացնում է»:
Թուրք դերասանուհու խոսքերից հետո թուրքական մամուլում և սոցցանցերում հայտնվել են նրա հասցեին վիրավորանք ու զրպարտանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ:
https://www.1lurer.am/hy/2021/03/01/Turk-derasanuhi-Yes-tpavorvats-em-Kim-Kardashyanov/424344