Թուրքիան փորձում է կասեցնել քրդամետ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Թուրքիան փորձում է կասեցնել քրդամետ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան խստորեն քննադատել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունն արգելելուն միտված Թուրքիայի իշխանությունների գործողություններն այն բանից հետո, երբ Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովին պետք է քննարկեր Անկարայի հետ լարված հարաբերությունների թեման: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց է ներկայացվել՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունն արգելելու պահանջով՝  նրանց մեղադրելով քուրդ աշխարհազորայինների հետ կապ ունենալու համար:

Խստորեն դատապարտելով այդ քայլը՝ Եվրամիության ներկայացուցիչները, մեղմ ասած, զարմացած են, թե այս ամենից հետո ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան, երբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները տարիներ շարունակ սառեցվել են:

Վերջին շրջանում ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» ինտենսիվ ճնշումների է ենթարկվում Թուրքիայում:

Հիշեցնենք նաև, որ հայազգի քաղաքական գործիչ Կարո Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է, և կուսակցության գործունեության կասեցումն ուղղված է նաև նրա դեմ:

Թուրքիան փորձում է կասեցնել քրդամետ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը (1lurer.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին