Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը: Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում: Վրաստանի էլեկտրական համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի անունից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան, Թուրքիայի կողմից` Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագյոզը: