Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից C-400-ի երկրորդ գնդի ձեռքբերման հնարավորությունը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռքբերման հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին:
«Մեր աշխատանքը, կապված C-400 համակարգերի երկրորդ գնդի հետ, շարունակվում է»,- ասել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դեմիրը նշել է, որ Ռուսաստանից C-400 ԶՀՀ ձեռք բերելու պատճառով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո Թուրքիան դեռևս իր համար որևէ հետևանք չի նկատել:
«Մենք (ԱՄՆ պատժամիջոցներից) որևէ անմիջական ազդեցություն չենք նկատել: Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը), բայց այս պահին հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք»,- նշել է նա: