Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել ռազմական ուղղաթիռի կործանմանհ ետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը։ «Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։ Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։