Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները

Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով  աշխարհում առաջին «Eren» անօդաչու թռչող սարքի փորձարկման աշխատանքները:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Eren» լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 և 100 մետր հեռավորությունների վրա։

Այս անօդաչուն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար՝ առանց սակրավորներ ներգրավելու:

Փորձարկման փուլի ավարտից հետո անօդաչու թռչող սարքը կհամալրի Թուրքիայի զինուժը:

 

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին