Թուրքերն առանց կմկմալու Ցեղասպանություն բառն ասացին․ պարզվեց՝ նրանց խնդիրը ԼՂ-ն չէր, այլ գենոցիդի ճանաչումը․ Դավիթ Հովհաննիսյան

Թուրքերն առանց կմկմալու Ցեղասպանություն բառն ասացին․ պարզվեց՝ նրանց խնդիրը ԼՂ-ն չէր, այլ գենոցիդի ճանաչումը․ Դավիթ Հովհաննիսյան

Factor TV-ի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանն է

-Պարո՛ն Հովհաննիսյան, 1993 թվականից փակ է Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշել՝ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում։ Ինչո՞ւ է Թուրքիան այսօր գնում կարգավորման պրոցեսի, նրանք հրաժարվե՞լ են կոշտ դիրքերից։
-Նախապայմանները, անշուշտ, կային, դեր էին կատարում, բայց ԱԳՆ-ի հայտարարությունում չկա մի բան, որը հայտնի է և թուրքական կողմն է արտահոսք ապահովել։ Դա այն է, թե իրենք պատրաստ էին դիվանագիատական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն ստորագրել, դա հաստատված էր և տեքստը փոխանակված էր՝ արտգործնախարարները երկու շաբաթ անց պետք է հանդիպեին ու ստորագրեին, սակայն, ցավոք, արձանագրության փոխանակման երեկոյան հայկական կողմից այնպիսի հայտարարություն արվեց հեռուստատեսությամբ, որ թուրքական կողմը համարեց՝ այդ պայմաններում հասարակությունը չի հասկանա նման քայլ։
-Ի՞նչ հայտարարություն էր արել հայկական կողմը հեռուստատեսությամբ՝ ըստ թուրքական արտահոսքի։
-Ցեղասպանության ճանաչման հետ կապված, այսինքն՝ պնդում, նախապայման․․․ և թուրքական կողմը հաջորդ օրն ասաց, որ այս պայմաններում գործընթաց չի լինի, բնականաբար։ Մանրամասների մեջ չեմ մտնի, ես ասում եմ այնքանը, ինչքան թուրքական կողմից է արտահոսել։ Դրանից հետո կար այդ խնդիրը, որ թուրքական կողմը որոշակի նախապայմաններ էր առաջ քաշում, ինչը քիչ, բայց, այնուամենայնիվ, արտացոլվեց Ցյուրիխի արձանագրություններում՝ կապված պատմաբանների հանձնաժողովի հետ։ Ինչևէ, չհաստատվեցին այդ հարաբերությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://factor.am/

 

Միացիր մեր կայքին